Մեր մասին

«AREV.TV»-ն բացառիկ ֆիլմերի և տեսահոլովակների առաջին հայկական վճարովի կայքն է (ARmenian Exclusive Videos)։ Լինելով «Old School» ընկերության բազմաքանակ ծրագրերից մեկը, «AREV.TV»-ն, նախ և առաջ, նախատեսված է ամբողջ աշխարհի հայերի համար։ Սիրված ֆիլմեր, արտ հաուս, վավերագրական ֆիլմեր, օրիգինալ զվարճալի տեսահոլովակներ, քաղաքական-տնտեսական վերլուծական նախագծեր, բացառիկ համերգային ծրագրեր և ավելին` այն, ինչը չի առաջարկի Ձեզ հեռուստատեսությունը, և ինչը Դուք կարող եք գտնել միայն «AREV.TV»-ում։ «AREV.TV»-ն պատկանում է «Old School» ընկերությանը, որը հիմնադրել են կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու հեռուստապրոդյուսեր Ռուբեն Թումանյանը։