Art studio "Old school"

(2019)

«Օլդ Սքուլ» բարձրագույն դպրոց ստուդիայում անցկացվում է դասընթացներ կինոյի և հեռուստատեսության  մասնագիտություններով։ Դասերը վարում են` Մհեր Մկրտչյանը, Վահագն Տեր Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը,Կարինե Խոդիկյանը,  Գոհար Գասպարյանը , Քրիստինե Մելքոնյանը և այլ բարձրակարգ մասնագետներ։

 

Մեր բարձրագույն դպրոց ստուդիայի դասընթացների տևողությունը չորս ամիս է, որոնցից երեք ամիսը վարպետաց դասերով (MasterClass)  և պրակտիկ աշխատանքներով հագեցած ուսուցում։ Վերջին՝ չորրորդ ամիսը ամբողջապես արտադրական ամփոփում է, որի արդյունքում ուսանողները, կիրառելով ձեռքբերված գիտելիքները, կնկարահանեն ֆիլմեր և հաղորդումներ, կբեմադրեն ներկայացումներ։ Ուսուցման ընթացքում վարպետաց դասերը (MasterClass)  կանցկացվեն ինչպես Հայաստանցի, այնպես էլ միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող մասնագետների կողմից։ Ամբողջ ուսման ընթացքում հնարավորություն կընձեռնվի մասնակցել կինո և հեռուստատեսային նկարահանումներին, բեմադրությունների փորձերին, և ինքնուրույն ստեղծագործական աշխատանքներ իրականացնել։ Եթե դուք համոզված եք ձեր տաղանդի վրա, ուրեմն սա հիանալի հնարավորություն է, որ ձեզ նկատեն։

«Օլդ Սքուլ» բարձրագույն դպրոց ստուդիան եզակի հնարավորություն է ձեռք բերել ձեր երազանքի մասնագիտությունը։