Episodes
Satire (+18) | Duration: 15

Եթերում է Վահրամ Սահակյանը

(2018)

Սիրով Ձեզ ենք ներկայացնում թատերագիր-երգիծաբան (драматург-сатирик) Վահրամ Սահակյանի կողմից ստեղծված Եթերում է Վահրամ Սահակյանը անվանվող մեր նոր հաղորդաշարը։ Այն նախատեսված է միմիայն կիրթ մարդկանց համար, քանի որ Վահրամ Սահակյանը երբեք չի արտահայտի ամբոխահաճո (популизм) մտքեր, չի խոսի այն բանի մասին, ինչ դուք կոնկրետ կցանկանայիք լսել։

Նա կքննադատի եւ ծաղր ու ծանակի կենթարկի այն արատները, որոնց մասին դուք գլխի էլ չեք ընկնում։

Նա ոչ մեկի կողմից չէ։ Նա կարող է ծաղրել, անգամ խայտառակ անել ձեր սիրած գործչին կամ ձեր հերոսին եւ միևնույն ժամանակ արժևորել նույն մարդու որևէ այլ արարքը։

Ես հո մտավոր հետամնա՞ց չեմ, որ ունենամ դիրքորոշումներ եւ լինեմ սրա կամ նրա կողմից, - ասում է Վահրամ Սահակյանը,- Ովքե՞ր են այդ կողմերը, որ ես էլ լինեմ դրանց կողմից։ Ես կարող եմ ասել, թե ձեր սիրած կողմի ինչն է այլանդակ եւ ինչն է հիանալի, եւ կարող եմ ասել, թե ինչն է ձեր չսիրած կողմի հիանալին կամ զզվելին։ Եւ կարող եմ ասել, թե ինչն է կոնկրետ ձեր արածներից զզվելի։

Այնպես որ, եթե չդիտեք՝ շատ բան կկորցնեք։

Actors
Trailers